ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արևի խավարումը՝ երկրի տարբեր անկյուններից

Արևի խավարումը՝ երկրի տարբեր անկյուններից
29.12.2019 | 15:26

Ասիայից մինչև Մերձավոր Արևելք դեկտեմբերի 27-ին միլիոնավոր մարդիկ ականատեսն են եղել Արևի խավարմանը: Այս մասին գրում է The Guardian-ը:

Պարբերականը գեղեցիկ ֆոտոշարք է պատրաստել խավարման մասին: «Լուսնի սկավառակն ամբողջությամբ չի ծածկել Արևը, ինչից էլ «հրե օղակի» պատկեր է ստացվել: Խավարումը նկատած տարածաշրջանի բնակիչները (խոսքը Քաթարի, Բահրեյնի, Օմանի, Աբու Դաբիի, Սաուդյան Արաբիայի հարավարևելյան հատվածի բնակչության մասին է) խավարումը կկարողանան մեկ էլ հարյուր տարի անց տեսնել»,- գրում է պարբերականը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3482

Մեկնաբանություններ